Էրդողանին Հիտլերին նմանեցրած գնդապետն ազատազրկվել է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինվորական դատարանը կալանքի տակ է առել Ռազմաօդային ակադեմիայի գնդապետին` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուսանողների մոտ Ադոլֆ Հիտլերին նմանեցնելու համար: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Anadolu գործակալությունը:

Դատարանը որոշել է գնդապետին ազատազրկել մեկ տարի և երեք ամիս ժամկետով, սակայն հաշվի առնելով նրա լավ պահվածքը, կալանքի չափը կրճատվել է` դառնալով մեկ տարի և տասնհինգ օր: «Նմանօրինակ գործողությունը թիրախի տակ է առնում ոչ միայն անձին, այլ նաև նրա ղեկավարած կուսակցությանը: Հետևաբար` մեղադրյալը նման արարքով հետապնդել է քաղաքական նպատակներ` փորձելով վատաբանել վարչապետին և նրա կուսակցությանը»,- ասված է դատարանի որոշման մեջ:

2009 թվականին թուրքական Ռազմաօդային ակադեմիայի գնդապետը 4-րդ կուրսի ուսանողների մոտ պատերազմի պատմության դասընթացի ժամանակ երկրի վարչապետ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համեմատել էր համաշխարհային պատմության մեջ ամենաբացասական կերպարներից մեկին` Ադոլֆ Հիտլերի հետ:

Հայերեն

Ամերիկյան նոր հարվածներից հետո Իրանը գրոհել է տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների վրա

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները