Սպորտ

Հայաստանի շախմատիստուհիները 2 պարտիա ոչ- ոքի են ավարտել Իտալիայի թիմի հետ մրցամարտում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի շախմատիստուհիները  2 պարտիա ոչ- ոքի են ավարտել Իտալիայի թիմի հետ մրցամարտում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի են խաղացել Իտալիայի շախմատիստուհիներ Ելենա Սեդինայի եւ Օլգա Զիմինայի հետ Ստամբուլում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի 7-րդ փուլի Հայաստան-Իտալիա մրցամարտում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, առայժմ Հայաստան-Իտալիա կանանց շախմատի հավաքականների մրցամարտի հաշիվն Է 1:1, գրոսմայստերներ Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Կուրսովան դեռ չեն ավարտել իրենց պարտիաները Մարինա Բրունելլոյի եւ Մարիագրացիա դե Ռոզայի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում