Պետությունը շարունակելու է ջանքեր գործադրել ԱԻՆ համակարգի զարգացման համար. Տիգրան Սարգսյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության խնդիրները գտնվում են հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում, և պետությունը ջանքեր է գործադրում ճգնաժամերի եւ արտակարգ իրավիճակների կառավարման համակարգն արդիականացնելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ:

ՀՀ կառավարության անունից շնորհավորելով ԱԻՆ բոլոր աշխատակիցներին մասնագիտական օրվա առթիվ՝ վարչապետը մաղթեց նրանց արդյունավետ աշխատանք: «Մեր ժողովուրդն ուշադրության կենտրոնում է պահում համակարգի աշխատանքները, և դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր հիշողության մեջ դեռևսթարմ են Սպիտակի աղետալի երկրաշարժի հետևանքներն ու տեղի ունեցած բազմաթիվ այլ արտակարգ իրավիճակներ: Հասկանալի է, որ մեր ժողովուրդն զգայուն է այս հարցում և խստապահանջ: Առաջին հերթին մեր ուշադրության կենտրոնում են գտնվում կանխարգելիչ բնույթ կրող միջոցառումները, բնակչությանը նոր գիտելիքների հաղորդումն ու համակարգում ժամանակակից տեխնիկայի ներդրումը»,- ասաց վարչապետը:

Տիգրան Սարգսյանը նշեց, որ վերջին տարիներին այս բնագավառում արձանագրվել են լուրջ հաջողություններ, իսկ համակարգի զարգացման ուղղությամբ աշխատանքները լինելու են շարունակական:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի խոսքով՝ Սպիտակի երկարաշարժ ապրած ու պատերազմ տեսած երկրի առաջին նպատակներից էր այս համակարգի ստեղծումը: Նրա կարծիքով՝ Հայաստանն այսօր ԱԻՆ համակարգի շնորհիվ դարձել է օգնություն, փրկարարություն, փորձ, գիտելիքներ ու հմտություն արտահանող երկիր և պատրաստ է այսուհետ ևս փրկարարական աշխատանքները կատարել բարձր մակարդակով:

Արտակարգ իրավիճակների օրվա առթիվ և մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար ՀՀ վարչապետը, ԱԻՆ նախարարը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հուշամեդալներով և շնորհակալագրերով պարգևատրեցին համակարգի մի խումբ աշխատակիցների:

Հայերեն

Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները

Հունաստանում Հայաստանի դեսպանը կարևորել է Շիրակի մարզի և Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի միջև հնարավոր գործընկերության հեռանկարները

Սիսիանից մինչև Քաջարան 60կմ ճանապարհահատվածի կառուցման արդյունքում ներկայում գործող ճանապարհը կկրճատվի մոտ 54կմ-ով

Ալխաս Ղազարյանի ճեպազրույցը

2025 թվականին ՀՀ քաղաքացիության տրամադրումը մերժվել է 805 անձի

Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ

Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի

Վարչապետի աշխատակազմի ծրագրերի կատարողականը 2025 թվականին կազմել է 96 տոկոս․ Արայիկ Հարությունյան

Հորդանանի զինված ուժերը հայտարարել են իրանական 5 հրթիռ որսալու մասին

Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին