Նախագահի ընտրություններին ընդդիմությունը հազիվ թե միասնական թեկնածու ունենա. ՀՅԴ խմբակցության քարտուղար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական կառավարման ոլորտում տեղական ինքնակառավարումն ունի առաջնակարգ նշանակություն: Հետեւաբար` այս հարցում անհրաժեշտ է պատշաճ մոտեցում ցուցաբերել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ընդգծեց ԱԺ «Հայ Հեղափոխական դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` խոսելով Հանրապետության մի շարք համայնքներում կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունների մասին: Նրա խոսքով, տեղական ինքնակառավարումն իշխանության իրացման ամենակարևոր օղակն է, որովհետև կոնկրետ մարդիկ տեղերում առնչվում են կոնկրետ խնդիրների հետ: Պատգամավորը զգալի է համարումընտրովի ՏԻՄ ղեկավարների կախվածությունը նշանակովի մարզպետներից, հետեւաբար`անհրաժեշտություն է համարում այդ կախվածության նվազեցումը: «Իշխանության առավելագույնս ապակենտրոնացումը` պետության հզորության հիմքն է»,-ընդգծում է Աղվան Վարդանյանը:

ՀՅԴ խմբակցության քարտուղարը հետևելով ներքաղաքական զարգացումներին` եկել է այն եզրահանգման, որ 2013 թ. նախագահի ընտրություններին ընդդիմությունը հազիվ թե հանդես գա մեկ միասնական թեկնածուով:«Ես հավանական չեմ համարում ընդդիմության՝ նախագահի միասնական թեկնածուով հանդես գալը, որովհետև «ընդդիմություն» ասվածն էլ այսօր Հայաստանում չափազանց խառն է ու տարբեր. ո՞վ է ընդդիմություն, ո՞վ է այլըտրանք, ո՞վ է այլընտրանքի կողքին»,– ասաց նա:

Անդրադառնալով ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանն ու ներում շնորհելուն` դաշնակցական պատգամավորը նշեց, որ միջազգային հանրությունը շատ հաճախ կիրառում է երկակի ստանդարտներ եւ երկու կողմերի միջեւ հավասարության նշան դնում: Հայկական կողմի պատասխանը Վարդանյանը համարժեք է համարում, սակայն կարևոր է նաև Ազգային ժողովի պատասխանը: «Այն գործողությունները, որոնք կատարեց ՀՀ նախագահը` վճռական էին, սկզբունքային և խոսում էին մեր պետության վճռականության դիրքերից: Չափազանց կարևոր է, որ Ազգային ժողովի հայտարարությունը եւս լինի ճշգրիտ և պետության բարձրագույն օրենսդիր իշխանությանը հարիր»,-ընդգծեց պատգամավորը:

Հայերեն

Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները

Հունաստանում Հայաստանի դեսպանը կարևորել է Շիրակի մարզի և Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի միջև հնարավոր գործընկերության հեռանկարները

Սիսիանից մինչև Քաջարան 60կմ ճանապարհահատվածի կառուցման արդյունքում ներկայում գործող ճանապարհը կկրճատվի մոտ 54կմ-ով

Ալխաս Ղազարյանի ճեպազրույցը

2025 թվականին ՀՀ քաղաքացիության տրամադրումը մերժվել է 805 անձի

Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ

Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի

Վարչապետի աշխատակազմի ծրագրերի կատարողականը 2025 թվականին կազմել է 96 տոկոս․ Արայիկ Հարությունյան

Հորդանանի զինված ուժերը հայտարարել են իրանական 5 հրթիռ որսալու մասին

Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին