1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատիստները չեն կարողացել մեդալ նվաճել Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում ավարտված լեգենդար շախմատիստ, աշխարհի նախկին բազմակի չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի շախմատի ավանդական հուշամրցաշարում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, գրոսմայստերներ Ավետիք Գրիգորյանը եւ Զավեն Անդրիասյանը ինը հնարավորից վաստակելով 6,5-ական միավորով` կիսել են 9-20-րդ, իսկ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը վեց միավորով՝ 21-42-րդ տեղերը:
Ութ շախմատիստներ վաստակել են 7-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշերով հուշամրցաշարի հաղթող Է դարձել ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոն: