1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում օգոստոսի 30-ինահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, մասնավորապես` Երևանի «Արմենիա» հեռուստաընկերության մոտ այրվել է մոտ 3000 քմ, Շրջանցիկ թունելում՝ «Մորիս» աղբյուրի մոտ` 2500 քմ, Տավուշի մարզի Բերդավան գյուղի «Չոմչակ» կոչվող հանդամասում` 12 հա, Արագածոտնի մարզի Ուջան գյուղի մոտակայքում` 1,5 հա խոտածածկ տարածք: