Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
1 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է ԵՄ երկրների ֆերմերներին 540 միլիոն եվրո հատկացնել՝ պարարտանյութերի գների աճի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է հանձնաժողովի հայտարարության մեջ։
Նշվում է, որ ԵՄ երկրների կառավարությունները նաև կստանան Եվրահանձնաժողովի թույլտվությունը՝ լրացուցիչ վարկեր ներգրավելու ֆերմերների աջակցության համար, ինչը, Բրյուսելի կարծիքով, թույլ կտա գյուղացիների աջակցության համար ներգրավել կկրկնապատիկ ավելի գումար ազգային բյուջեներից՝ այդ կերպ ԵՄ գյուղատնտեսական հատվածի պետական աջակցության հնարավոր ընդհանուր ծավալը հասցնելով 1,5 միլիարդ եվրոյի։
Կարդացեք հոդվածը` Русский