Հայաստանի պարալիմպիկ խաղերի մասնակիցները խոստանում են Լոնդոնում հաջող ելույթ ունենալ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարզասերները պետք Է զինվեն համբերությամբ եւ ուշադրությամբ հետեւեն Լոնդոնում հայ մարզիկների ելույթներին: Լոնդոն մեկնելուց առաջ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ծանրորդուհի Գրետա Վարդանյանը` վստահեցնելով, որ ինքը լավ է նախապատրաստված եւ փորձելու է անպայմանորեն մեդալ նվաճել: «Մեր մարզասերները պետք Է վստահեն մեզ եւ ոգեւորեն իրենց աջակցությամբ»,- ասաց Վարդանյանը:
Հայաստանի լողորդուհի, Լոնդոնի պարալիմպիկ խաղերի մյուս մասնակից Մարգարիտա Հովակիմյանի խոսքով, բոլոր հայ մարզիկները պետք Է ձգտեն հնարավորինս բարձր արդյունքների, առավել եւս` հաշմանդամ մարզիկները: «Սպորտը հաշմանդամների շանսն Է` վերադառնալ ակտիվ հասարակական կյանք, եւ նրանք օգտվում են այս հնարավորությունից` ավելի մեծ կամք ցուցաբերելով, քան սովորական մարզիկները»,-ասաց հայ լողորդուհին` խոստանալով 100 մետր բրաս մրցաձեւում հաջողության հասնել:
Օգոստոսի 29-ին Լոնդոնում մեկնարկող 14-րդ ամառային պառալիմպիկ՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություն ունեցող մարզիկների օլիմպիական խաղերին մասնակցում են Հայաստանի երկու մարզիկներ. ծանրորդուհի Գրետա Վարդանյանը մրցաբեմ դուրս կգա սեպտեմբերի 1-ին, իսկ լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանը` սեպտեմբերի 5-ին: Հայաստանի վեց հոգանոց պատվիրակությունը Լոնդոն կմեկնի այսօր` օգոստոսի 25-ին: