Սպորտ

Պարալիմպիկ խաղերին Հայաստանը կներկայացնեն երկու մարզիկներ

2 րոպեի ընթերցում

 Պարալիմպիկ խաղերին Հայաստանը կներկայացնեն երկու մարզիկներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Պարալիմպիկ խաղերինՀայաստանըկներկայացնեն երկու մարզիկներ:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից, Լոնդոնում կայանալիք Պարալիմպիկ խաղերին Հայաստանը կներկայացնեն ծանրամարտուհի Գրետա Վարդանյանը եւ լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանը:

Գրետա Վարդանյանն արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանը ներկայացնում է Պարալիմպիկ խաղերին. այս անգամ Վարդանյանն օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել` մասնակցելով Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած միջազգային մրցաշարին: Մարգարիտա Հովակիմյանն առաջին անգամ է մասնակցում Պարալիմպիկ խաղերին: Հայ լողորդուհին լոնդոնյան խաղերի մասնակցության իրավունքը վաստակել է ԱՄՆ-ում եւ Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած լողի միջազգային մրցաշարերին մասնակցելուց հետո:

Այս տարի Լոնդոնում կայանալիք Պարալիմպիկ խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 29-ին: Խաղերը կավարտվեն սեպտեմբերի 9-ին:

Պարալիմպիկ խաղերը սկիզբ են առել 1948 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերին զուգահեռ: Նեյրովիրաբույժ Լյուդվիգ Գուտմանի նախաձեռնությամբ` խաղերը կազմակերպվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից վերադարձած սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար: Առաջին պարալիմպիկ խաղերն անց են կացվել 1960 թվականին` Հռոմում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում