Հայաստանը կարևորում է Գերմանիայի առանձին երկրամասերի հետ ուղիղ կապերի հաստատումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը օգոստոսի 8-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսեն երկրամասի փոխվարչապետ, արդարադատության, ինտեգրացիայի և եվրոպական հարցերի նախարար Յորգ-Ուվե Հանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը կարևորել է հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդումը` նշելով, որ Գերմանիան Եվրոպական միության երկրներից ամենաշատ ներդրումներ կատարող երկիրն է Հայաստանի պետական և մասնավոր հատվածներում:

Պետական հատվածի դեպքում խոսքը վերաբերում է ֆինանսական համակարգին, արդարադատությանը, բնապահպանությանը, տեղական ինքնակառավարմանը, եվրոպական ինտեգրմանը, մասնավոր հատվածի դեպքում` գերմանական կապիտալով շուրջ 80 ձեռնարկության գործունեությանը, որտեղ զարգացման մեծ ներուժ կա:

«Մենք կարևորում ենք Գերմանիայի առանձին երկրամասերի հետ ուղիղ կապերի հաստատումը: Ձեր այցելությունը հնարավորություն կտա ավելի առարկայական պատկերացումներ կազմել համագործակցության հեռանկարների մասին: Համոզված եմ, որ դա բխում է Հայաստանի շահերից, և կանենք ամեն ինչ, որ փոխգործակցության համար ստեղծվեն բարենպաստ պայմաններ»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պարոն Յորգ-Ուվե Հանը նշել է, որ Հեսսեն երկրամասը կարող է էական դերակատարություն ունենալ առևտրատնտեսական կապերի զարգացման գործում:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ակնկալում է Գերմանիայի աջակցությունը եվրոպական ինտեգրման գործընթացին: Որպես երկկողմ համագործակցության առաջնահերթություն` կողմերը կարևորել են դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացումը և փորձի փոխանակումը: Անդրադարձ է եղել նաև քիմիական արդյունաբերության ու զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցությանը: Առևտրատնտեսական կապերի շարունակական զարգացման առումով երկուստեք ընդգծվել է գործարար համաժողովի կազմակերպման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերակառուցման վարկային բանկի (KfW) միջոցով տրամադրվող տեխնիկական և ֆինանսական շարունակական աջակցության վերաբերյալ:

Հայերեն English Русский

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին