Պետր Լոմի ֆիլմը պատմում է Եգիպտոսի հեղափոխության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Ոսկե ծիրան»երեւանյան միջազգային 9-րդ կինոփառատոնին մասնակցելու համար Հայաստան է ժամանել նաեւ չեխ հայտնի ռեժիսորՊետր Լոմը, ովայս անգամ Հայաստան է բերել իր «Հետ` դեպի հրապարակ» ֆիլմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պետր Լոմը հակիրճ ներկայացրեց ֆիլմի բովանդակությունը, որը Եգիպտոսի հեղափոխության մասին է: «Ես ցանկացա ցույց տալ, որ այն մարդիկ, ովքեր կարծում են, որ ամեն ինչ լավ է` սխալվում են: Դա այդպես չէ: Ֆիլմն անարդարությունների մասին է, որոնք ամենուրեք են»,-ասաց Լոմը:

Ֆիլմինկարահանումները կատարվել են Եգիպտոսում` նախքան հեղափոխության սկիզբը. այն տեւել է տասն ամիս: Հեղափոխությունից մեկ տարի անց բողոքի ցույցերը շարունակվում են, բայց Թահրիր հրապարակի կրքերն ու եգիպտական թավշե հեղափոխությունը տեղը զիջել են ավելի սթափ գիտակցման, որ Եգիպտոսը դեռ երկար պետք է պայքարի հին ուժային կառույցներից, արմատավորված կոռուպցիայից և ամենից առաջ` մարդու հիմնարար իրավունքների համատարած ոտնահարումից ձերբազատվելու համար: «Մենք հետեւում ենք հինգ տարբեր հերոսների` եգիպտական հասարակության խիստ տարբեր խավերի տեսանկյուններից. նրանք բոլորն էլ հեղափոխության սկսվելուց ի վեր տուժել են պետական անարդարությունից»,-ասաց նա:

Ռեժիսորը կարծում է, որ հեղափոխությունները տարբեր են լինում, իսկ Եգիպտոսի թեման նա ընտրել է մի պարզ պատճառով. այն արաբական աշխարհի խոշորագույն պետություններից է: Պետր Լոմը հայկական կինոփառատոնին մասնակցում է արդեն երկրորդ անգամ: Այս անգամ կինոփառատոնը կշարունակվի մինչեւ հուլիսի 15-ը:

Հայերեն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը