Ռուս ռեժիսորն իր փորձը փոխանցեց հայ ապագա ռեժիսորներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոն կառուցվում է լեզվի նման. երկու կադրը միավորվում է այնպես, ինչպես երկու բառերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուլիսի 9-ին ապագա ռեժիսորների հետ հանդիպմանն այդ մասին նշեց ռուս հայտնի ռեժիսոր Մարինա Ռազբեշկինան: Նա հայտնի վավերագրող է` թեեւ չի ստացել համապատասխան մասնագիտական կրթություն եւ իր առաջին ֆիլմը նկարահանել է 40 տարեկանում: «Այնպես զարմացաք, կարծես մարդիկ այդքան չեն ապրում»,- կատակեց նա:

Ռեժիսորն ապագա վավերագրողներին խորհուրդ տվեց վարակվել ֆիլմ նկարահանելու «մոլուցքով»` միաժամանակ նկատելով որ վավերագրական ֆիլմեր հեռուստատեսությամբ քիչ են ցուցադրվում: Նա երիտասարդներին խորհուրդ տվեց երբեք ինքնագոհությամբ չվարակվել. «Երբ ամեն ինչ շատ լավ է, եւ դուք սկսել եք բոլորին դուր գալ, ուրեմն այդտեղ մի բան այն չէ»,- ասաց Ռազբեշկինան: Ռեժիսորը նշեց, որ վավերագրողի համար ամենից կարեւորն այն է, որ նա ապրում է իր կյանքը, բայց միաժամանակ կարողանում է ինքն իրեն հետեւել կողքից: Նա խորհուրդ տվեց ուսանողներին քիչ օգտվել դասագրքերից, քանի որ դրանք ռեժիսորի մտածելակերպը միակողմանի են դարձնում:

Հուլիսի 9-ին վարպետության դաս ունեցավ նաեւ աշխարհահռչակ ռեժիսոր Վիկտոր Էրիսեն:

Հայերեն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը