Մշակույթ

Սերժ Ավետիքյանի որդին ֆիլմ կնկարահանի Հայաստանի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային 9-րդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում ներկայացված է լոսանջելեսաբնակ կինոռեժիսոր եւ սցենարիստ Էրիկ Նազարյանի «Պոլիս» ֆիլմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ռեժիսոր Էրիկ Նազարյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում պատմեց, որ «Պոլիս» ֆիլմն ուդ նվագող սփյուռքահայ երաժիշտ եւ Ցեղասպանության փրկվածների ժառանգ Արմենակ Մուրադյանի պատմությունն է. նա վերադառնում է Ստամբուլ` մասնակցելու ուդի փառատոնի: «Արմենակը, որ գալիս է խառը զգացումներով եւ իր պապի` 1909 թ-ի լուսանկարով, վերադառնում է Քադըքյոյ` իր ընտանիքի հին թաղը: Նա ջանում է գտնել պապի ուդի խանութը, որ գոյություն է ունեցել դարասկզբին, ու 1915 թվականի ապրիլի 24-ին անհետացած ընտանեկան ունեցվածքը: Մինչդեռ անսպասելիորեն հանդիպում է թուրք այրի Ռեյհանին, որի հնամենի խանութը հենց նույն տեղում է, ուր Արմենակի պապի ուդի խանութն է եղել»,- պատմեց նա` հավելելով, որ ֆիլմը ցուցադրվել է Ստամբուլում, եւ ցուցադրությունն անցել էառանց «արտակարգ միջադեպեր»-ի:

Նույն ծրագրում ներկայացված է նաեւ ֆրանսահայ ռեժիսոր Լուսկա Խալափյանի «Յոթերորդ»-ը ֆիլմը: Կարճամետրաժ խաղարկային այս ֆիլմը իտալական փոքրիկ քաղաքից Փարիզ եկած Մարիայի մասին է, ով պետք է հանդիպի Էմիլիոյին` նրա մորքարոջ ուղարկած ծանրոցը հանձնելու: «Խնամախոսության շրջանակներում Էմիլիոյի հորաքույրը տնական թխվածք է ուղարկել Մարիայի հետ` նրանց հանդիպման առիթ ստեղծելով: Բայց ամեն ինչ այլ կերպ է ընթանում, քան նախատեսված էր, երբ Մարիան սխալ ռեստորան է գալիս ժամադրության եւ Էմիլիոյի փոխարեն հանդիպում է Սիլվիոյին»,- պատմեց ռեժիսորը:

Այս տարի «Ոսկե ծիրան»-ին մասնակցում է նաեւ աշխարհահռչակ հայ ռեժիսոր եւ դերասան Սերժ Ավտիքյանի որդին` Տիգրան Ավետիքյանը: Ֆիլմը կրում է «Վատ հայրը» խորագիրը: «27-ամյա Օլիվյեն վերադառնում է իր մանկության գյուղը` մորից ժառանգած հողը վաճառելու: Նա հույս ունի ավելի մտերմանալ հոր` Ժակի հետ, ով ձիաբույժ է: Վերջինս երեք երիտասարդ իրավազանցների է վարձել` գործի մեջ իրեն օգնելու համար, իսկ Օլիվյեի խանդն ու անհանգստությունը ավելի ու ավելի առաջնային է դառնում»,- պատմեց ռեժիսորը: Տիգրան Ավետիքյանը նշեց, որ հնարավոր է առաջիկայում ֆիլմ նկարահանի Հայաստանի մասին:

Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել, տուժել է երեք մարդ

Պատահարներ

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել, տուժել է երեք մարդ

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP 29 կլիմայական գագաթնաժողովին

Արտաքին քաղաքականություն

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP 29 կլիմայական գագաթնաժողովին

Փրկարարներն իրականացրել են պատուհանի ապակու ապամոնտաժման աշխատանքներ

Պատահար

Փրկարարներն իրականացրել են պատուհանի ապակու ապամոնտաժման աշխատանքներ

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Հայաստան

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Գյումրիում մեկնարկել է Ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց շախմատի աշխարհի 23-րդ անհատական առաջնությունը

Սպորտ

Գյումրիում մեկնարկել է Ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց շախմատի աշխարհի 23-րդ անհատական առաջնությունը

Վերանայվում են Երևանում վարձակալությամբ տրամադրված ու անխնամ մնացած այգիների պայմանագրերը

Երևան

Վերանայվում են Երևանում վարձակալությամբ տրամադրված ու անխնամ մնացած այգիների պայմանագրերը

Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են

Արտաքին քաղաքականություն

Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են

«Փարաջանով-100» խորագիրը կրող ցուցահանդեսը Գյումրիում կգործի մինչև սեպտեմբեր

Մշակույթ

«Փարաջանով-100» խորագիրը կրող ցուցահանդեսը Գյումրիում կգործի մինչև սեպտեմբեր

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջան

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի 50-ամյա տարելիցի առիթով մատուցված պատարագին

Հայոց ցեղասպանություն

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի 50-ամյա տարելիցի առիթով մատուցված պատարագին

Երևան-Սևան ավտոճանապարհին երեք ավտոմեքենայի բախման հետևանքով կա մեկ զոհ և երեք վիրավոր

Պատահար

Երևան-Սևան ավտոճանապարհին երեք ավտոմեքենայի բախման հետևանքով կա մեկ զոհ և երեք վիրավոր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում