Վաշինգտոնը եւ Պեկինն ընդունում են ռազմական ոլորտում համագործակցության շարունակման անհրաժեշտությունը
1 րոպեի ընթերցում
ՊԵԿԻՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնը եւՊեկինն ընդունում են ռազմական ոլորտում համագործակցության շարունակման անհրաժեշտությունը՝ չնայած առկա տարաձայնություններին: Այսօր Չինաստանի մայրաքաղաքում գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության հարցերն են քննարկել ՉԺՀ-ի նախագահ Հու Ցզինտաոն եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյտսը: «Անտարակույս, մենք ունենք համաձայնության բնագավառներ եւ անհամաձայնության բնագավառներ, եւ մենք ընդունում ենք, որ թե՛ մեկի եւ թե՛ մյուսի քննարկումը նպաստում Է մեր հարաբերություններինե,- հանդիպման ժամանակ հայտարարել Է Միացյալ Նահանգների զինվորական գերատեսչության ղեկավարը: Իր հերթին, Չինաստանի ղեկավարը հույս Է հանյտնել, որ Գեյտսի այցը «կնպաստիե կողմերի միջեւ «ավելի խորը վստահության հաստատմանըե: Ռոբերտ Գեյտսը, որն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը գլխավորում Է անցյալ տարվա դեկտեմբերիրց, կիրակի օրն առաջին այցով Չինաստան Է ժամանել արտասահմանյան շրջագայության շրջանակներում, որի ընթացքում նա կայցելի նաեւ Ճապոնիա եւ Հարավային Կորեա: