Հասարակական

Բուլղարիայի քաղաքացին Հայաստանում մոլորվել եւ Այգեհովիտ գյուղի հանդամասում է հայտնվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի Հանրապետության քաղաքացի Նինա Պետրովան հունիսի 20-ին ժամը 21.49-ինահազանգել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայություն եւ հայտնել, որ գտնվում է Երեւանից մոտ 150 կմ հեռավորության վրա, իր համար անծանոթ վայրում, իրենից գողացել են փաստաթղթերն ու դրամական միջոցները, անհրաժեշտ է օգնություն: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ-ից, դեպքի մասին տեղեկացվել են «1-02» ծառայությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Բուլղարիայի դեսպանությունը:

Կեսգիշերն անց պարզվել է, որ Պետրովայի գտնվելու հավանական վայրերն են Տավուշի մարզի Կոթի, Բաղանիս, Ջուջեւան, Ոսկեվան եւ Այգեհովիտ գյուղերը, որոնց գյուղապետերի օգնությամբ կազմակերպել են որոնողական աշխատանքներ: Արդյունքում պարզվել է, որ Պետրովան գտնվում է Այգեհովիտ գյուղի հարակից «Համզասար» կոչվող հանդամասում` բնակիչ Վարդան Օհանյանին պատկանող տնակում, եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում