Թուրքիայի ԱԳ նախարարը կհանդիպի Արամ Աթեշյանին
1 րոպեի ընթերցում

ՍՏԱՄԲՈՒԼ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Մերձավոր Արեւելքում, Բալկաններում եւ այլ տարածաշրջաններում «կրոնական խաղաղ մթնոլորտ» ապահովելու եւ շարունակելու ջանքերի «քաղաքավարական այցերի» շրջանակում հանդիպումներ կունենա Ստամբուլում կրոնական առաջնոդների` այդ թվում Պոլսո Հայոց պատրիարքարանի փոխանորդ Արամ Աթեշյանի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական TRT հեռուստաալիքը, Դավութօղլուն Ստամբուլում կհանդիպի Կոնստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոս Ա-ի, ասորական անտիկ եկեղեցու պատրիարք Յուսուֆ Չեթինի, ասորական կաթոլիկ եկեղեցու պատրիարքի փոխանորդ Յուսուֆ Սաղի հետ եւս:
Կարդացեք հոդվածը` Русский