Վլադիմիր Պուտինը «Լուժնիկի»-ում ելույթ Է ունեցել իր կողմնակիցների հանրահավաքում

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուժնիկի»-ում ավարտվել Է ի պաշտպանություն Վլադիմիր Պուտինի հանրահավաքը, որը ՌԴ-ի նախագահի թեկնածու Է առաջադրվել «Եդինայա Ռոսիա»-ից: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հղում անելով «Լենտա.ռու»-ին, միջոցառմանը, ըստ Մոսկվայի ոստիկանության գնահատման, մասնակցել Է 130 հազար մարդ:

Պուտինը ելույթ Է ունեցել իր կողմնակիցների առջեւ: Նա ընտրություններում հաղթելու վստահություն Է հայտնել: «Ռուսաստանի համար մարտը շարունակվում Է: Հաղթանակը մեր կլինի»,-հայտարարել Է թեկնածուն, որը նախագահի պաշտոնի համար քվեարկվում Է երրորդ անգամ:

Պուտինի խոսքից հետո հավաքվածների առջեւ ելույթ Է ունեցել «Լյուբե» խումբը:

Ի պաշտպանություն Վլադիմիր Պուտինի հանրահավաքից բացի, փետրվարի 23-ին Մոսկվայում տեղի են ունեցել եւս մի քանի ակցիաներ: ՌԴ-ի կոմկուսը հանրահավաք Է անցկացրել Թատերական հրապարակում, որին 2 հազար մարդ Է մասնակցել: Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, ըստ պաշտոնական տվյալների՝ 1500 կողմնակիցների Է հավաքել Պուշկինի հրապարակում: Կուսակցությունն ինքը հայտարարել Է 3 հազար մասնակիցների մասին: «Բոլոտնայա» հրապարակում իրենց հանրահավաքն են անցկացրել ազգայնականները, դրան մասնակցել Է մոտ հարյուր մարդ:

Բացի այդ, Սերգեյ Կուրղինյանի ղեկավարությամբ, «հականարնջագույն» հանրահավաք Է կայացել Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում