Ազգային գրադարանը նշեց Գիրք նվիրելու օրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ տպագրության 500-ամյակին ընդառաջ եւ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Ազգային գրադարանի աշխատակիցները փետրվարի 17-ին այցելեցին Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային գրադարանը գրքեր նվիրեց դպրոցին, վերջինս էլ` գրադարանին: «Փետրվարի 19-ը գիրք նվիրելու օրն է, եւ մենք Ազգային գրադարանին նվիրում ենք Սարգիս Հարությունյանի գիրքը` որպես նվեր եւ հիշատակ մեր դպրոցի կողմից»,-ասաց Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը: Դպրոցում տպագրության 500-ամյակի կապակցությամբ անցկացվել է ընթերցանության միամսյակ, որի ընթացքում կատարվել են քննարկումներ կարդացած գրքերի վերաբերյալ: «Դա հիմք է հանդիսացել, որպեսզի աշակերտները մասնակցեն Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի կողմից անցկացված շարադրության մրցույթին»,-նշեց Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Իզաբելա Աբրահամյանը:

Գիքր նվիրելու օրվա առթիվ աշակերտները պատրաստել էին տեսաֆիլմ, որի ընթացքում ներկայացրին գրքի ստեղծման պատմությունը եւ հարցազրույցը` Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանի հետ: «Այս միջոցառման նախաձեռնությունը եղել է Ազգային գրադարանինը, որին դպրոցն արձագանքել է»,-ասաց Ազգային գրադարանի փոխտնօրեն Հասմիկ Ղազարյանը` կարեւորելով կապը դպրոցների եւ Ազգային գրադարանի միջեւ:

Հայերեն

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը