Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպում, հնարավոր է, կայանա հունվարի 23-ին /լրացված/
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ Սոչիում առաջիկայում հնարավոր է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ' Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրատվամիջոցները նախագահների հնարավոր հանդիպման ամսաթիվ են նշում հունվարի 23-ը: Հանդիպման օրակարգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է:
Սա նման ձևաչափով նախագահների 10-րդ հանդիպումը կլինի:Վերջին անգամ նման եռակողմ հանդիպում կայացել է 2011 թվականի հունիսի 24-ին Կազանում:
Տեղեկատվությունը հաստատելու «Արմենպրես»-ի խնդրանքին ի պատասխան ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը նշեց. «ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը ՀՀ Նախագահի հանդիպումների եւ այցերի մասին տեղեկացնում է պատշաճ կարգով եւ ժամանակին»: