Աշխարհում դիտվող եղանակային անոմալիաների թիվը մոտ ապագայում կարող Է Էականորեն աճել

3 րոպեի ընթերցում

ԼՈՆԴՈՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենամոտ ապագայում մարդկությունը կարող Է բախվել աաշխարհում դիտվող եղանակային անոմալիաների, մասնավորապես, չորային ժամանակների եւ ջրհեղեղների թվի Էական աճին, որոնք ավերիչ հետեւանքներ կունենան աշխարհի շատ երկրների համար: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս եզրակացությունները շարադրված են այն զեկույցում, որը ներկայացվել Է ՄԱԿ-ին առընթեր Կլիմայի փոփոխման գծով փորձագետների միջկառավարական խմբի կողմից:

Փաստաթղթում, որի վրա երկու տարի աշխատել են հարյուրից ավելի միջազգային փորձագետներ, ասված Է այն մասին, որ այս հարյուրամյակում գրեթե հարյուրտոկոսանոց հավանականությամբ ամբողջ աշխարհում կաճի այն օրերի թիվը, երբ տարբեր տարածաշրջաններում կգրանցվեն առավելագույն ջերմաստիճաններ: Իսկ «մինուսային» ջերմաստիճան ռեկորդների թվաքանակը կկրճատվի:

Չորային ժամանակաշրջաններ ավելի հաճախ կդիտվեն, դրանք կլինեն ավելի երկարատեւ ու ավելի շոգ: Բացի այդ, մեծ Է այն բանի հավանականությունը, որ մի շարք տարածաշրջաններում կմեծանա քամու առավելագույն արագությունը, որը դիտվում Է արեւադարձային ցիկլոնների շարժման ընթացքում, թեեւ նույնքան հավանական Է, որ տարվա ընթացքում առաջացող բուն ցիկլոնների թիվը կնվազի կամ կպահպանվի նախկին մակարդակի վրա:

Հետազոտության արդյունքները նաեւ ցույց են տալիս, որ 25-ամյա շրջանի ընթացքում այն ընդհանուր վնասը, որ պետությունները կրում են եղանակային քմահաճույքներով պայմանավորված տարերային աղետների հետեւանքով, մեծանալու կայուն դինամիկա Է դրսեւորել: Ըստ որում՝ եղանակային կատակլիզմների հետեւանքով առավել մեծ կորուստներ են կրում զարգացող երկրները:

Հետազոտողները նաեւ նշում են, որ նշված միտումներից մի քանիսը հնարավոր Է հետ շրջել՝ մատնանշելով ջերմոցային գազերի արտանետումների կրճատման, ինչպես նաեւ կլիմայի գլոբալ տաքացումը կանխելուն ուղղված մի շարք միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը:

Փաստաթուղթը հրապարակվել Է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխման մասին շրջանակային կոնվենցիայի խորհրդաժողովի նախաշեմին: Հանդիպման ընթացքում, որը նոյեմբերի 28-ից մինչեւ դեկտեմբերի 9-ը տեղի Է ունենալու Դուրբանում (Հարավաֆրիկյան Հանրապետություն) , քննարկվելիք հարցերի թվում կլինեն Կանկունում Կոնվենցիայի կողմերի խորհրդաժողովի նախորդ նստաշրջանի արդյունքում կնքված համաձայնագրերի կատարումը, ինչպես նաեւ Կիոտոյի արձանագրության հեռանկարները, որի գծով պարտավորությունների առաջին փուլն ավարտվում Է 2012 թվականին:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում