Տնտեսություն

Հայաստանի եւ Վրաստանի վարչապետերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող հարցեր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի եւ Վրաստանի վարչապետերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող հարցեր

ԲԱԹՈւՄԻ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր երկօրյա այցով ժամանեց Վրաստան: Բաթումիի օդանավակայանում նրան դիմավորեց Վրաստանի Հանրապետության վարչապետ Նիկա Գիլաուրին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բաթումիից, կայացավ երկու երկրների կառավարությունների ղեկավարների երկկողմ պաշտոնական հանդիպումը:

Ողջունելով Տիգրան Սարգսյանին՝ Վրաստանի վարչապետը նշեց, որ վաղը տեղի կունենա հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը, և հույս հայտնեց, որ այն կանցնի արդյունավետ մթնոլորտում:

Տիգրան Սարգսյանը, իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ ստեղծվել են հնարավորություններ համագործակցության ընդլայնման համար: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Նոյեմբերի 19-ին կկայանա հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը, ինչից հետո ՀՀ վարչապետը հանդիպում կունենա նաև Աջարիայի հայ համայնքի հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում