Ադրբեջանի նախագահի ինքնազգացողությունը նորմալ Է, բայց «բուժման անհրաժեշտություն կաե, հաղորդել Է նրա որդին՝ Իլհամ Ալիևը

1 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր այստեղ լրագրողների հետ զրուցելիս պետության ղեկավարի որդին՝ երկրի վարչապետ Իլհամ Ալիևը հաղորդել Է, որ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի ինքնազգոցողությունը լավ Է, բայց «բուժման անհրաժեշտություն կաե: Նրա խոսքերով, ապրիլի 21-ին հրապարակային ելույթի ժամանակ նախագահի ընկնելու հետևանքով կողոսկրների ջարդվելը անդրադարձել Է Հեյդար Ալիևի ընդհանուր ýիզիկական վիճակի վրա: Վիճակը խորացավ այն պատճառով, որ պետության ղեկավարը չանսաց բժիշկների խորհուրդներին և լիովին չապաքինված դուրս եկավ աշխատանքի: Ալիև կրտսերը հերքել Է տարածվող այն հաղորդումները, թե Քլիվլենդ ամերիկյան քաղաքի կլինիկայում (Օհայոյի նահանգ), ուր նախօրյակին Հեյդար Ալիևը ժամանեց Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռով, հնարավոր Է, որ նախագահը վիրահատության ենթարկվի: «Այսօրվա դրությամբ նման անհրաժեշտություն չկա և, կարծում եմ, որ չի լինիե,- ասել Է Ի.Ալիևը: Սակայն, նրա խոսքերով, եթե նման անհրաժեշտություն այնուամենայնիվ ծագի, ապա «Քլիվլենդի կլինիկայում հմտավարժ մասնագետներ են աշխատումե:

Հայերեն

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին