Իլհամ Ալիևը նախարարների խորհրդում փոփոխություններ չի կատարելու

2 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նորանշանակ վարչապետ Իլհամ Ալիևը, նշելով, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնել այդ պաշտոնը հայտարարել է, թե ոչ մի նախարարից հրաժարական չի պահանջում և խնդրում է բոլոր նախարարներին՝ շարունակել հանգիստ ղեկավարել իրենց պաշտոններում: Ըստ թուրքական «Հուրիեթիե, խորհրդարանի արտակարգ նիստի կողմից նախագահ Հեյդար Ալիևի «առաջարկովե վարչապետի պաշտոնում հաստատվելուց հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ կրտսեր Ալիևը, նշելով, որ արդեն 8 տարի է, ինչ մասնակցում է խորհրդարանի աշխատանքներին և մշտապես ղեկավարել է Ադրբեջանի համար «խիստ կարևոր օղակներե, ասել է, թե ինքը շնորհակալությամբ է ընդունել խորհրդարանի այդ վստահությունը և պատգամավորներին խոստացել է Ադրբեջանի համար այդքան պատասխանատու ժամանակաշրջանում «պատվով կատարել իր վրա դրված պարտականություններըե: Նշելով, որ Ադրբեջանի ընդդիմությունը իր դեմ «կեղտոտ քաղաքականությունե է բանեցնում, Իլհամ Ալիևն ասել է, որ ընդդիմադիրները որևէ «հաջողությանե չեն կարող հասնել: Նա նշել է, որ ինքը չի պատրաստվում նախարարների խորհրդում որևէ փոփոխություն կատարել և ասել, որ կաբինետը պետք է շարունակի նորմալ աշխատանքը և կատարի ժողովրդի առջեւ ստանձնած բոլոր պարտավորությունները: Նախագահ Ալիևի մյուս որդին՝ Ջալալ Ալիևը, որը նույնպես խորհրդարանի պատգամավոր է, լրագրողներին ասել է, թե «վարչապետի պաշտոնում Իլհամի նշանակումը Ադրբեջանի զարգացման բոլոր ոլորտների համար դրական ազդեցություն է ունենալուե:

Հայերեն

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել