Ըստ Իլհամ Ալիևի՝ ԲԹՋ նավթամուղի կառուցումը վկայում է, որ Ադրբեջանը աջակցում է Թուրքիային

1 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նորանշանակ վարչապետ Իլհամ Ալիևը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցման սկիզբը հանդիսացող Սենգեչալայի թերմինալի բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի «արած այլ քայլերի հետ միասինե Ջեյհան հասնող նավթատարի կառուցումը վկայում է, որ իր երկիրը աջակցում է Թուրքիային: Ըստ Անատոլու գործակալության, արարողությանը մասնակից ադրբեջանցի, թուրք և ռուս լրագրողներին Ալիև-կրտսերն ասել է, որ հեռախոսային խոսակցություն է ունեցել ԱՄՆ-ի Քլիվլենդի հիվանդանոցում գտնվող նախագահ Հեյդար Ալիևի հետ և հավաստիացրել, որ հոր առողջական վիճակը գնալով լավանում է ու հայտնել, որ առայժմ դժվար է ասել, թե նա երբ կվերադառնա Բաքու: Նորանաշանակ վարչապետը կշտամբել է թուրքական մամուլին՝ հոր առողջական վիճակի մասին սխալ տեղեկություններ հաղորդելու համար և ասել, որ իրեն լուրջ համարող տեղեկատվական մարմինները Ադրբեջանի մասին լուրեր հրապարակելիս պետք է «համագործակցեն իրենց հետ և պարզեն, թե ինչ են մտածում իրենք՝ պետական նշանակություն ունեցող այս կամ այն հարցի վերաբերյալե: «Ադրբեջանի մասին սխալ տեղեկությունները մեզ շատ մտահոգում ենե, ասել է Ալիև-կրտսերը:

Հայերեն

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել