1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արուսյակ Զախարյան): Նարեկացի արվեստի միությունում «Արեւորդիե 2-րդ միջազգային բնապահպանական միջոցառման շրջանակում այսօր բացվեց ýոտոցուցահանդես, որը նվիրված է ականավոր գիտնական Մարտին Ադամյանի հիշատակին եւ ներկայացնում է նրա լուսանկարները: Բացման արարողությունն ուղեկցվեց Հրաչ Ղազարյանի հեղինակած ýիլմի ցուցադրությամբ: «Մենք առավել քան կարեւորում ենք այս ցուցահանդեսի անհրաժեշտությունը, որովհետեւ մատաղ սերունդը պարտավոր է իմանալ եւ ծանոթանալ ականավոր գիտնական Մարտին Ադամյանի աշխատանքներին, որովհետեւ խոսել Հայաստանում բնապահպանության մասին, առանց նրան անդրադառնալու` անհնարին էե,- ասաց փառատոնի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Նշենք, որ Մարտին Ադամյանն իր ամբողջ կյանքը նվիրել է Հայաստանի բնության ուսումնասիրությանը: Նա հայերեն եւ անգլերեն հրատարակված 5 գրքի եւ հարյուրից ավելի գիտական հոդվածների հեղինակ է: Ադամյանը ստեղծել է տասնյակ մաշկարձաններ, հարյուրավոր լուսանկարներ, որոնք պատկերում են հայրենի բնությունն եւ թռչնաշխարհը: