Ըստ Ա. Իսկանդարյանի` հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը լուրջ փոփոխությունների կհանգեցնի տարածաշրջանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Հասմիկ Փայտյան): Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը լուրջ փոփոխությունների կհանգեցնի տարածաշրջանում: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, հայ-թուրքական սահմանի բացման դեպքում կտրուկ կփոխվի Վրաստանի դերը: Այդ երկրի տարածքով փոխադրումների ծավալը, ըստ տնտեսագետների, կնվազի մոտ 40 տոկոսով: Ա. Իսկանդարյանի խոսքով, դժվարություններ կառաջանան Կարս-Ախալքալաք ճանապարհի կառուցման գործում: Իրանի պարագայում լուրջ հնարավորություններ կստեղծվեն Մեղրի-Բավրա-Բաթում ճանապարհի կառուցման դեպքում: Ադրբեջանը հստակ գիտակցում է, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման պարագայում իր դերը կնվազի: «Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը տարածաշրջանում կայունություն կհաստատի: Երկու երկրների միջեւ բաց սահմանի դեպքում վիճակը ավելի կայուն կլինի, քան նախկինումե,- նշեց Ա. Իսկանդարյանը: Նրա խոսքով, Թուրքիայի խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացման տարբեր ժամկետներ կարող են լինել: Դրանք կարող են վավերացվել շատ շուտ կամ ձգվել մինչեւ 2011թ-ը, երբ Թուրքիայում կանցկացվեն ընտրություններ: Ըստ Ա. Իսկանդարյանի` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը առաջ է գնում, իսկ թե ինչպիսի ելք կունենա, դժվար է ասել: Նրա խոսքով, դատելով իշխանության հայտարարություններից` որոշում է ընդունվել սպասել, որ Թուրքիան վավերացնի արձանագրությունները, այնուհետեւ անել դա հայկական խորհրդարանում: Անդրադառնալով Ադրբեջանում հակաթուրքական տրամադրություններին` Ա. Իսկանդարյանը նշեց, որ դա նորություն չէ:«Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացմանն ուղղված Թուրքիայի քայլը դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում, սակայն դա չի նշանակում, որ այդ երկու երկրները դադարում են լինել դաշնակիցե,- եզրափակեց Կովկասի ինստիտուտի տնօրենը:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա