1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ(թղթ. Լուսինե Մարտիրոսյան): Հանրապետությունում այս տարվա 9 ամիսներին արձանագրվել է թրաýիքինգի բացահայտման 12 դեպք` նախորդ տարվա 8-ի դիմաց: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գնդապետ Հունան Պողոսյանը, բացահայտված դեպքերից 5-ը եղել է Հայաստանից` Թուրքիա, 2-ական` ՀՀ-ից` ԱՄԷ եւ ՌԴ, 1-ը` ՌԴ- ից` ՀՀ, 2-ը` Հայաստանի տարածքում: Թրաýիքինգի զոհ է դարձել 45 անձ, որոնցից 11-ը ՌԴ-ից տեղափոխվել է Հայաստան մերկապարերով ակումբներում շահագործվելու նպատակով, 7-ը` ՀՀ-ից Թուրքիա եւ ԱՄԷ մարմնավաճառության նպատակով, 17-ը` ՀՀ-ից Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային թրաýիքինգի համար, 4-ը` ՀՀ ներքին թրաýիքինգի զոհեր են եւ այլն: Հ. Պողոսյանի խոսքով, հայտնաբերված 45 զոհերից 16-ը ուղղորդվել է հասարակական կազմակերպություններ` աջակցություն ստանալու: Նշված ժամանակահատվածում քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով 4 անձ է դատապարտվել` 13, 5, 4 եւ 7 տարի ազատազրկման: Ոստիկանության գնդապետի հավաստմամբ, անչափահասների նկատմամբ նման տեսակ հանցագործություններ չեն արձանագրվել: