Հանրապետությունում այս տարվա 9 ամիսներին գրանցվել է թմրամիջոցների հետ կապված 826 հանցագործություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: (թղթ. Լուսինե Մարտիրոսյան): Հանրապետությունում այս տարվա 9 ամիսներին գրանցվել է թմրամիջոցների հետ կապված 826 հանցագործություն` նախորդ տարվա 549-ի դիմաց: Բացահայտված հանցագործություններից 819-ը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են, ընդ որում, դրանցից 329-ը` թմրամիջոցների իրացման: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հունան Պողոսյանը, բացահայտված հանցագործություններից 448-ը բաժին է ընկնում Երեւանին: Հ. Պողոսյանի տեղեկացմամբ, նույն ժամանակահատվածում հանրապետությունում հայտնաբերվել եւ առգրավվել է 28 հազար 490 գրամ թմրամիջոց, նախորդ տարվա 20 հազար 34-ի դիմաց: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների նախագահների 2009թ-ի օգոստոսի որոշմամբ, այս տարվա սեպտեմբերի 28-ին Հայաստանում անց է կացվել «Կանալ 2009ե համալիր օպերատիվ միջոցառման առաջին փուլը, որի նպատակն էր լուծել մաքսանենգ ճանապարհով աýղանական ափիոնի, կոկաինի եւ սինթետիկ թմրամիջոցների ներթափանցումը եվրասիական տարածաշրջան, ինչպես նաեւ կանխել թմրամիջոցների ապօրինի վաճառքից ստացված եկամուտների օրինականացումը: Ոստիկանության գնդապետի խոսքով, այդ միջոցառումների ընթացքում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործության 19 դեպք, որի արդյունքում քրեական պատասխանատվության է ենթարկվել 23 անձ: Հայտնաբերվել եւ առգրավվել է ընդհանուր առմամբ 567 գրամ տարբեր տեսակի թմրանյութ: 2009թ-ի օգոստոսի 20-ից մինչեւ սեպտեմբերի 11-ը հանրապետությունում անցկացվել են նաեւ «Կանեփ-կակաչ-2009ե հանրապետական համալիր կանխարգելիչ միջոցառումներ, որոնց արդյունքում հայտնաբերվել եւ ոչնչացվել է վայրի 105.5 տոննա կանեփի եւ 72 կգ կակաչի կանաչ զանգված: Հ. Պողոսյանի խոսքով, չնայած կատարված լուրջ աշխատանքներին` այս ուղղությամբ տարվող պայքարը պետք է էլ ավելի բարելավվի:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա