Ընդունվեց «ՀՀ նոր միջուկային էներգաբլոկի(ների) կառուցման մասինե օրինագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն այսօր երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «ՀՀ նոր միջուկային էներգաբլոկի(ների) կառուցման մասինե օրինագիծը, ըստ որի Հայաստանում նախատեսվում է կառուցել մինչեւ 1200ՄՎտտ հզորությամբ նոր միջուկային էներգաբլոկ(ներ): Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Օտարերկրացիների մասինե օրենքում փոփոխությունների նախագիծը, որով մասնավորապես սահմանում է վիզաների տրամադրման ավելի մատչելի կարգ հայազգի այն անձանց համար, ովքեր գործունեություն են ծավալում մշակույթի, կրթության եւ հատկապես` գործարարության ոլորտներում: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի` նախագիծը միտված է հայրենիք-սփյուռք գործակցության զարգացմանը: Գործող օրենքով մասնավորապես նախատեսվում է, որ խախտում կատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո անձը եւս մեկ տարի չի կարողանա վիզա ստանալ: Նախագծով վերացվում է այդ մեկամյա ժամկետը, եւ վարչական պատասխանտվություն կրելուց ու համապատասխան տուգանքը վճարելուց հետո անձի կացության խնդիրները կարգավորվում են: Իսկ եթե չի կատարում վարչական օրենսգրքով սահմանված իր պարտականությունները, ապա անձը մեկ տարի հետո կարող է դիմել` վիզա ստանալու համար: Գործող օրենքով ժամանակավոր կացության կարգավիճակ (մեկ տարի ժամկետով) է տրվում բոլոր նրանց, ովքեր Հայաստանում ունեն մոտ ազգականներ, աշխատանքի թույլտվություն կամ զբաղվում են գործարարությամբ: Նախագծով առաջարկվում է ժամանակավոր, ինչպես նաեւ մշտական կացության իրավունք, ի թիվս օրենքում սահմանված դեպքերի, տալ նաեւ ծագումով հայերին: «Սրանով փորձում ենք ազգությամբ հայերին ցանկության դեպքում հնարավորություն ընձեռել բնակվել հայրենիքում. սա կարող է խթանել նաեւ հայրենադարձությանըե,-նշել էր նախարարը:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա