Հանրապետությունում նոյեմբերին օդի միջին ջերմաստիճանը սպասվում է նորմայի սահմաններում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Հասմիկ Գեւորգյան): Հանրապետությունում նոյեմբերին օդի միջին ջերմաստիճանը սպասվում է նորմայի սահմաններում` դրական շեղումով, տեղումները` բազմամյա միջին քանակին մոտ։ Հանրապետությունում ամսական միջին ջերմաստիճանը կկազմի +5 +7 աստիճան, տեղումների քանակը 35- 40 մմ: Ինչպես «Արմենպրեսե-ին ասաց «Հայհիդրոմետիե օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը, նոյեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը նախորդ ամսվա համեմատությամբ կնվազի մոտ 6 աստիճանով: Այն առաջին տասնամյակի առանձին օրերի առավել բարձր կդիտվի Մեղրիում`+ 8,5, հյուսիս-արեւելքում (Բագրատաշեն, Իջեւան) +5,9 +6,1, իսկ 2000մ-ից բարձր շրջաններում` -1,8 աստիճան: Նվազագույն ջերմաստիճանը ամսվա երկրորդ կեսի առանձին օրերի լեռնային առանձին շրջաններում` Աշոցք, Գավառ, կհասնի մինչեւ -26-ի, իսկ առավելագույն ջերմաստիճանը` Արարատյան դաշտում, Արագածոտնի նախալեռնային շրջաններում, Վայոց Ձորում եւ Սյունիքում կտատանվի ցերեկը` +4,6 + 24, գիշերը` -1 +2 աստճանի սահմաններում: Ըստ Զ. Պետրոսյանի` նոյեմբերին կլինեն ցրտահարություններ, որոնց հաճախականությունը կմեծանա ամսվա երրորդ տասնօրյակում: Տեղումների քանակը հոկտեմբերի համեմատ կավելանա` կազմելով միջինը 41-50 մմ: Ամենաշատ տեղումներ կդիտվեն Լոռու, Տավուշի անտառագոտիներում, Գեղարքունիքում, Գորիսում` 60-70 մմ, իսկ ամենաքիչը` Արարատյան դաշտում` 30-35 մմ: Մնացած տարածաշրջաններում տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից մի փոքր ավելի: Ամսվա կեսերին հանրապետության բարձր լեռնային շրջաններում կառաջանա կայուն ձնածածկ, որի բարձրությունը կհասնի 5-10 սմ-ի: Նոյեմբերին հաճախացող քամիների արագությունը բարձր լեռնային շրջաններում եւ լեռնանցքներում կմեծանա` հասնելով մինչեւ 5-7մ/վրկ-ի, առավելագույնը` 20-30 մ/վրկ-ի` Պուշկինի, Սիսիանի լեռնանցքերում: Նոյեմբերին կտրուկ կմեծանա նաեւ մառախլապատ օրերի թիվը` 25 օր` առավոտյան ժամերին առավել հաճախանալով հատկապես Սյունիքի, Գորիսի տարածաշրջաններում, Զանգեզուրի լեռնաշղթայի արեւելյան լանջերին: Կշարունակվի փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից, որի հետ էլ` ցերեկվա տեւողությունը: Արեւափայլի տեւողությունը ամսվա ընթացքում կկազմի 120-160 ժամ, իսկ պարզ օրերի թիվը կկրճատվի 5-6 օրով: Երեւանում նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6,5 +7 աստիճան: Ամսական տեղումները ենթադրվում են բազմամյա միջին քանակին մոտ` 30- 35 մմ:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա