Գեղարքունիքում առաջինը կմիավորվեն Վերին Շորժա, Ներքին Շորժա եւ Այրք համայնքները

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Խոսրով Խլղաթյան): ՀՀ կառավարության` համայնքների խոշորոցման ծրագրով Գեղարքունիքում նախատեսվում է 92 համայնքի փոխարեն ունենալ մոտ 70 համայնք: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, համայնքների խոշորացման առաջին փորձնական ծրագիրն իրականացվելու է Վերին Շորժա, Ներքին Շորժա եւ Այրք համայնքների միավորմամբ: Ընտրությունը կատարվել է այն հիմնավորմամբ, որ Վերին եւ Ներքին Շորժաները բնակեցված են ընդամենը սեզոնային եւ սակավաթիվ ընտանիքներով: Այդտեղ ոչ միայն մանկապարտեզ, բուժկետ ու դպրոց չի գործում, այլեւ 1-16 տարեկան ոչ մի երեխա գրանցված չէ: Այդ գյուղերն այսօր ավելի շատ ամառանոցներ են համարվում, քան՝ գյուղական համայնքներ: Իսկ ահա Այրքն ունի մոտ 500 մշտական բնակիչ, բուժկետ, դպրոց: Համայնքների խոշորացման ծրագիրն այստեղ կընդունվի մոտակա երկու ամիսների ընթացքում` հանրաքվեի միջոցով, որին կմասնակցեն նշված երեք համայնքների բնակիչները: Հանրաքվեի արդյունքում էլ կկայացվի համապատասխան որոշում: Ըստ մարզպետի` որեւէ բնակչի կամ համայնքի իրավունքները չեն խախտվի, անկախ բնակչության թվաքանակից` ավագանիները կընտրվեն հավասար թվով, իսկ յուրաքանչյուր բնակավայրում կնշանակվեն համայնքապետարանի լիազոր ներկայացուցիչներ, որոնք կպաշտպանեն տվյալ բնակավայրի բնակիչների շահերը: Մյուս կողմից էլ հնարավոր կլինի կրճատված համայնքապետարանների տնտեսված միջոցների հաշվին այդ բնակավայրերում բարեկարգումներ կատարել կամ զարգացման ծրագրեր իրականացնել: Նշենք, որ հոկտեմբերի 23-ին Այրք, Վերին եւ Ներքին Շորժայի բնակիչներին հանդիպել եւ համայնքների խոշորացման ծրագրի մասին պարզաբանումներ են տվել ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ու Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա