1 րոպեի ընթերցում
ԻՋԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Գագիկ Աղբալյան): Տավուշի մարզի գինու գործարաններում ավարտվել է խաղողի մթերումը: Այս տարի մթերվել է 4950 տոննա` սպասված 6100-ի փոխարեն: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեց Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանը, ամենաշատը` 2800 տոննա, մթերել է Երեւանի «Արարատե կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը: