Հասարակական

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լյուքսեմբուրգում կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Է.Նալբանդյանի եւ Է.Մամեդյարովի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Բեռնար üասիեն (üրանսիա) հոկտեմբերի 25-27-ը Լյուքսեմբուրգում կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ԵԱՀԿ գրասանյակից, համանախագահներն ու երկու երկրների արտգործնախարարները կխոսեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգորվորման գործընթացում իրենց հետագա ծրագրերի մասին: Համանախագահները կքննարկեն նոյեմբերին Երեւան եւ Բաքու իրենց հաջորդ այցելությանը վերաբերող հարցեր: «Նրանք կխոսեն նաեւ դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկման նախապատրաստական աշխատանքների մասինե,-նշվում է ԵԱՀԿ հաղորդագրության մեջ: ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանն այսօր մեկնել է Լյուքսեմբուրգ` Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի տասներորդ նիստին մասնակցելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում