Հասարակական

Հայաստանյան 10 ընկերություն Թբիլիսիում կմասնակցի ամենամյա Ինýորմացիոն տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան 10 ընկերություն կմասնակցի հոկտեմբերի 29-30 Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայանալիք երկրորդ ամենամյա Ինýորմացիոն տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը` «Համագործակցություն նորարարության եւ մրցունակության համարե կարգախոսով: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Ինýորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մամուլի ծառայությունից, միջոցառման նպատակն է ստեղծել եւ խթանել Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Միջին Արեւելքի, բալթյան երկրների պետական ու մասնավոր հատվածների, ասոցիացիաների ու ՏՀՏ ոլորտի այլ ընկերությունների միջեւ համագործակցությունը: Միջոցառումը բաղկացած կլինի երկու մասից` ‹‹Վրաստանի ՏՏ Իննովացիոն Կոնýերանս 2009››, որի շրջանակներում կկարեւորվի ՏՀՏ դերը տարածաշրջանի տնտեսական ու սոցիալական զարգացման նախադրյալներ ստեղծելու գործում, կներկայացվեն առաջատար ՏՀՏ ոլորտի մոտեցումներն ու լուծումները: Իսկ ‹‹Վրաստանի ՏՏ Իննովացիոն մրցանակաբաշխություն 2009››-ի ընթացքում կխրախուսվեն պետական եւ մասնավոր այն ընկերությունները, որոնք առանձնահատուկ ներդրում են ունեցել ՏՀՏ զարգացման գործում: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին: Ժյուրիի կազմում է նաեւ Ինýորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ): Վերջինս հանդես կգա ‹‹ԻՏՁՄ-ն` որպես հայաստանյան ՏՀՏ բիզնեսը միավորող կառույց›› թեմայով, USAID/CAPS-ը` «Մրցունակության եւ բիզնեսի զարգացման մարտահրավերները Հայաստանումե, Սփյուռքի նախարարության վարչության պետ Տիգրան Հարությունյանը` «Համահայկական ցանցե, «Նորքե տեղեկատվական վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը` «Էլեկտրոնային կառավարումը Հայաստանում` ներկան եւ ապագանե թեմայով եւ այլն: Միջոցառմանը կմասնակցեն «E-dramե, «CHS Verisel Serviceե, «Strategic Partnersե, «E-worksե, «Spyurե, «Lime Techե, «Margasoft Corpե, «IDS Design and Technologiesե, «Grant Thornton Amyotե, «Macadamian ARե ընկերությունները: Հայաստանյան ընկերությունների մասնակցությունը միջոցառմանը կկազմակերպի եւ կհամակարգի Ինýորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը USAID/CAPS-ի օժանդակությամբ: Միջոցառման կամակերպիչներն են Վրաստանի ՏՀՏ Գործարար Խորհուրդը եւ Վրաստանի Էլեկտրոնային կառավարության զարգացման պետական հանձնաժողովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում