Հայաստանում կանցկացվի տաղանդների կառավարմանը նվիրված առաջին ազգային խորհրդաժողովը
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մենեջմենթ Միքսե կազմակերպությունը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո եւ մասնակցությամբ հոկտեմբերի 28-ին Երեւանում կկազմակերպի ՀՀ-ում առաջին ազգային խորհրդաժողովը «Տաղանդների կառավարում, մարտահրավերներ եւ Հայաստանի կազմակերպություններըե խորագրով: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին կազմակերպությունից, խորհրդաժողովը կհամախմբի ՀՀ մասնավոր, պետական եւ կրթական համակարգերի ներկայացուցիչներին, որոնք կներկայացնեն ու կքննարկեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` «Տաղանդների կառավարում` հիմնված հմտությունների (կոմպետենտությունների) վրաե, «Տաղանդների կառավարման խնդիրները քաղաքացիական ծառայության համակարգումե, «Բարձրագույն կրթության դերը տաղանդների արդյունավետ զարգացման մեջե, «Կրթության եւ աշխատանքային շուկայի կապն ու թերություններըե, «Տաղանդների կառավարման ժամանակակից տեխնոլոգիաներըե եւ այլն: Ազգային խորհրդաժողովում նախօրոք գրանցված մասնակիցները կներկայացնեն իրենց հետազոտությունները տաղանդների կառավարման ոլորտում: Լավագույն «բաց ներկայացումըե կստանա հատուկ մրցանակ «Մենեջմենթ Միքսե կազմակերպության կողմից: «Մենեջմենթ Միքսե-ը «Սի Էս Փի Կովկասե խորհրդատվական ընկերության իրավահաջորդն է: Խորհրդաժողովը կանցկացվի «ՎիվաՍելլ-ՄՏՍե-ի եւ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլե բանկի հովանավորությամբ: