Իլհամ Ալիևն առաջին անգամ հայտարարել Է, թե սկզբունքորեն պատրաստ Է դառնալ Ադրբեջանի նախագահ

2 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իլհամ Ալիևը շաբաթ օրը առաջին անգամ հայտարարել Է, որ սկզբունքորեն պատրաստ Է դառնալ Ադրբեջանի նախագահը: Սակայն, վերապահություն Է արել լրագրողների հետ զրուցելիս, դա կարող Է տեղի ունենալ միայն այն բանից հետո, երբ լրանա հոր՝ Հեյդար Ալիևի նախագահության ժամկետը: Մինչև այժմ Իլհամ Ալիևը, որը ներկայիս նախագահի հետ մեկտեղ իր թեկնածությունն Է առաջադրել պետության ղեկավարի հոկտեմբերի 15-ին երկրում կայանալիք ընտրություններում, հայտարարում Էր, թե դա արել Է հանուն այն բանի, որպեսզի հորն օգնի ընտրարշավում: Նա վերստին այն համոզմունքն Է հայտնել, որ քվեարկության արդյունքները «կլինեն Հեյդար Ալիևի օգտինե: Նրա խոսքերով, ներկայիս նախագահի քաղաքականության այլընտրանք չկա, և «դրա վկայությունն Է ժողովրդի պաշտպանությունըե: Անդրադառնալով հոր առողջական վիճակին, որը բուժվում Է Միացյալ Նահանգներում, Իլհամ Ալիևը հաղորդել Է, թե «այսօր երկու անգամ հեռախոսազրույց եմ ունեցել նրա հետե: «Հեյդար Ալիևը իրեն լավ Է զգում, առույգ Է,- նշել Է նա: Քլիվլենդ քաղաքի կլինիկայում բուժումը դրական արդյունքներ Է տալիսե: Մինչդեռ ընդդիմությունը նույն օրը Բաքվում հերթական ձեռնարկումն Է իրականացրել՝ պահանջելով երկրում ապահովել ազատ ու ժողովրդավարական ընտրություններ: Ըստ տարբեր գնահատականների, այդ հանրահավաքին 8-ից մինչև 10 հազար մարդ Էր մասնակցել: Քաղաքի ոստիկանությունը, սակայն, հաղորդել Է, թե հավաքվածները 2 հազարից ավելի չԷին լինի: Հանրահավաքի մասնակիցները նաև պահանջում Էին Իլհամ Ալիևի հրաժարականը Ադրբեջանի վարչապետի պաշտոնից, որում նա նշանակվել Է օգոստոսի 4-ին, ինչպես նաև չեղյալ հայտարարել նրա գրանցումը որպես նախագահի պաշտոնի թեկնածու, քանի որ, ինչպես պնդում Է ընդդիմությունը՝ դա տեղի Է ունեցել օրենսդրության խախտումներով: Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ ընդդիմությանը մեղադրել Է «երկրում լարվածություն հարուցելուե դիտավորության մեջ: Նա հայտարարել Է, որ իշխանությունները թույլ չեն տա հասարակական-քաղաքական կայունության խախտում Ադրբեջանում:

Հայերեն

Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ