Հասարակական

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը բանակցություններ է վարում բելգիական «IBAե կազմակերպության հետ` ձեռք բերելու օնկոլոգիական եւ կարդիոլոգիական հիվանդությունների ախտորոշման ցի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը բանակցություններ է վարում բելգիական «IBAե կազմակերպության հետ` ձեռք բերելու ցիկլոտրոն սարքը, որը թույլ կտա ախտորոշել եւ բուժել օնկոլոգիական եւ կարդիոլոգիական հիվանդություններ: Ինչպես այսօր հիմնադրամի խորհրդի 12-րդ երկօրյա նիստի ընդմիջմանը նշեց հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը, սարքի ձեռքբերումից հետո ýիզիկայի ինստոիտուտի հարեւանությամբ պետք է կառուցվի կլինիկա, որը կառուցելու եւ գործարկելու համար բանակցություններ են տարվում ýիանսիացի բժիշկների հետ. նրանք Հայաստան կգան 2010թ-ի սկզբին: Ցիկլոտրոնն արժի 15 միլիոն եվրո. սարքը ձեռք է բերվելու վարկային միջոցներով: Բելգիական կառավարության քաղաքականությամբ սուբսիդավորվում է իրենց երկրում այն սարքավորումների ձեռքբերումը, որն օգտագործվելու է տնտեսական զարգացման նպատակներով (ոչ թե մասնավոր): Պայմանավորվածության ձեռքբերման պարագայում սարքավորումը Հայաստանին կտարամադրվի 35 տոկոս զեղչով: Կլինիկան կլինի տարածաշրջանում միակը: Բ.Փափազյանի խոսքերով` այդպիսի սարք չունի տարածաշրջանում ոչ մի երկիր, եւ կլինիկայի կառուցումից հետո ակնկալվում է, որ տարածաշրջանի երկրներից եւս օնկոլոգիական եւ կարդիոլոգիական հիվանդությունների ախտորոշման համար կդիմեն կլինիկային: Առողջապահության ոլորտում հիմնադրամի ծրագրերի շրջանակներում 30 միլիոն եվրոյի արժողության միջուկային բժշկության ծրագիրն արդեն մեկնարկել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում