Հայաստանը բիզնես գերազանցության կենտրոն դարձնելու քայլերը շարունակվում են ՀՀ կառավարության կողմից
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լիանա Եղիազարյան): Հայաստանը բիզնես գերազանցության կենտրոն դարձնելու քայլերը շարունակվում են ՀՀ կառավարության կողմից: Այս մասին այսօր ՀՀ կառավարությունում հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ ýինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: Ըստ նրա` գործադիր մարմինը ծրագրեր ունի` ստեղծելու ազատ տնտեսական գոտիներ, որոնք երարաժամկետ հեռանկարում կփոխեն ՀՀ տնտեսական կառուցվածքը: Դա Հայաստանը բիզնես գերազանցության կենտրոն դարձնելու նախապայմաններից մեկն է: Այդ դեպքում Հայաստանում բիզնեսով զբաղվելը կհեշտանա, կնվազեն բիզնեսի ստեղծման ծախսերը, քանի որ արդեն հանվել է գործարարությամբ զբաղվելու համար կանոնադրական կապիտալ ունենալու պարտադիրության պահանջը: Այլեւս պարտադիր չէ նաեւ կնիք ունենալը: Նպատակադրված է առավել երկարաժամկետ հեռանկարում աստիճանաբար կապիտալատար տնտեսությունից անցում կատարել գիտատարի: Վ. Արամյանը որպես օրինակ մատնանշեց Սինգապուրի փորձը բիզնես գերազանցության կենտրոն դառնալու առումով, որին այդ նպատակին հասնելու համար պահանջվել է մոտ 30 տարի: Հայաստանից եւս կպահանջվի բավականին ժամանակ: