Հասարակական

ՀՀ ýինանսների փոխնախարարի վստահեցմամբ` 2010-ին Հայաստանում սոցիալական ծախսերն առնվազն կպահպանվեն 2009-ի մակարդակին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լիանա Եղիազարյան): 2010-ին Հայաստանում սոցիալական ծախսերը` նպաստներ, կենսաթոշակներ եւ այլն, առնվազն կպահպանվեն, համենայն դեպս` 2009-ի համեմատ չեն կրճատվի: Այսօր ՀՀ կառավարությունում հրավիրված ասուլիսին նման հայտարարություն արեց ՀՀ ýինանսների փոխնախարար Վարդան Արամյանը` ընդգծելով, որ նույնիսկ համաշխարհային ýինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով երկրում ստեղծված դժվար իրավիճակում այս տարի այդ ծախսերը չեն կրճատվել: Ավելին, ճգնաժամի հետեւանքով առաջացած սոցիալական լարվածությունը վերացնելու նպատակով կառավարությունը մեծացնում է սոցիալական ծախսերը: «Այն պարագայում, երբ մենք ունենք 18.5 տոկոս տնտեսական անկում, նախատեսում ենք, որ ընթացիկ տարվա արդյունքներով շուրջ 178 մլրդ դրամի սոցիալական բնույթի ծախսեր ենք կատարելու` նախորդ տարվա 153 մլրդ դրամի դիմացե,-ասաց նա: Այս տարի, փոխնախարարի խոսքով, ընտանեկան նպաստի համակարգից օգտվում է 105 հազար շահառու` նախորդ տարվա 122-123 հազարի դիմաց. թիվը կրճատվել է, քանի որ ցուցակից դուրս են մնացել անօրինական նպաստառուները: Դրա արդյունքում խնայված միջոցները եւս ուղղվում են սոցիալական ծախսերին: Որեւէ կրճատման չի ենթարկվել նաեւ գործազրկության նպաստը. 2008-ի 15 հազար դրամի դիմաց այս տարի այն կազմում է 18 հազար դրամ: Վ. Արամյանը դեռ վաղ է համարում 2010-ի պետական բյուջեի վերաբերյալ թվեր հրապարակելը, քանի որ դրանք դեռ վերջնական չեն, այդուհանդերձ, նշում է, որ հաջորդ տարի ծախսեր-ՀՆԱ հարաբերակցությունը կլինի 25-26 տոկոս` 2009-ի 20-22 տոկոսի դիմաց: 2010-ին որեւէ կրճատման ենթակա չէ նաեւ կենսական նշանակության մի շարք ծրագրերի համար նախատեսված ýինասնավորումը, հնարավոր են կրճատումներ որոշ կապիտալ ծախսերի մասով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում