Հասարակական

«Արմենպրես. 90 տարի Հայաստանի հետե լուսանկարչական ցուցահանդեսը՝ Գավառում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես. 90 տարի Հայաստանի հետե լուսանկարչական ցուցահանդեսը, շրջագայելով հանրապետության մարզերով, այսօր բացվեց Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում: Ցուցահանդեսը, որը մեկնարկել Է «Արմենպրեսե-ի 90-ամյակի տոնակատարությունների շրջանակներում, ներառում Է գործակալության հարուստ ýոտոարխիվից ընտրված ավելի քան հարյուր նկար՝ ներկայացնելով Հայաստանի երեք հանրապետությունների առավել հիշարժան իրադարձությունները, պետական, հասարակական, գիտության ու մշակույթի, մարզաշխարհի անվանի գործիչներին, տեսարժան վայրերի պատկերներ ու հետաքրքրաշարժ դրվագներ: «Հայաստանի երեք հանրապետությունների պատմության կարեւոր իրադարձություններն արտացոլվել են ոչ միայն լրատվական թողարկումներում, մամուլում, գրքերի Էջերում, հեռուստատեսության ու ռադիոյի ծրագրերում, այլ նաեւ հազարավոր լուսանկարներում: Դրանք ներկայացնում են հայ ժողովրդի պատմության բազմաթիվ հետաքրքրական դրվագներ, լուսավոր կամ դժվարին, հերոսական կամ ողբերգական իրադարձություններե,-բացելով ցուցահանդեսն իր խոսքում նշեց Գեղարքունիքի փոխմարզպետ Արտուշ Ղուկասյանը: Նրա գնահատմամբ, բացված լուսանկարների ցուցահանդեսը նպատակ ունի հասարակությանն ու հատկապես՝ երիտասարդությանը ներկայացնել մեր անցած ճանապարհի վերջին ինը տասնամյակների բացառիկ պահերը, հանրային կարեւոր ձեռնարկները: Ցուցահանդեսը, որ բացել Է «Գավառի ուսուցողական կենտրոնիե սրահում, կգործի մինչեւ սեպտեմբերի 25-ը: Մինչ այս, այն ներկայացվել Է Երեւանի, Հրազդանի, Աշտարակի արվեստասերներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում