Հասարակական

Ըստ Դ. Հակոբյանի` Հայաստանի ներկայիս ընդդիմությունը պետք է սատար կանգնի ՀՀ նախագահին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ(թղթ. Լուսինե Մարտիրոսյան): Հայաստանի ներկայիս ընդդիմությունը պետք է դառնա քաղաքական մտքի գաղափարական ճեմարան եւ սատար կանգնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի միահամուռ ուժերով ճիշտ լուծում տրվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նման տեսակետով հանդես եկավ Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը: Անդրադառնալով երեկ ՀՀ նախագահի` քաղաքական ուժերի ղեկավարների հետ անցկացրած խորհրդակցությանը, կուսակցության ղեկավարը նշեց, որ քննարկումն անցել է առողջ մթնոլորտում եւ համոզմունք հայտնեց, որ իր եւ կուսակից ընկերների հնչեցրած գաղափարները կօգնեն ՀՀ իշխանություններին, որպեսզի կայացվի ճիշտ որոշում «հայ ազգի այս ճակատագրական հարցի վերաբերյալե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում