Ադրբեջանի նոր վարչապետ Իլհամ Ալիևը մտադիր չԷ որևԷ փոփոխություն կատարել երկրի կառավարության կազմում

2 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նոր վարչապետ Իլհամ Ալիևը «մտադիր չԷ որևԷ փոփոխություն կատարել երկրի կառավարության կազմումե: Այդ մասին նա հայտարարել Է այսօր այն բանից հետո լրագրողների հետ անմիջապես կայացած հարցազրույցի ժամանակ, երբ Ադրբեջանի Միլի մեջլիսը (խորհրդարան) համաձայնություն տվեց նրա հաստատմանը որպես երկրի Նախարարների կաբինետի ղեկավար: «Գլխավոր նպատակը երկրում ձեռք բերված տնտեսական կայունությունը պահպանելն Է և այդ ուղղությամբ առաջ շարժվելըե,- ասել Է Իլհամ Ալիևը: Նա նշել Է, որ կողմնակից չԷ «կտրուկ քայլերիե: «Ամեն ինչ պետք Է անել աստիճանաբար, պետք Է իրապես գնահատել իրավիճակը, որոշել գերակայություններըե: Ի.Ալիևի ասելով, «ինքը բավականաչափ լրիվ պատկերացում ունի Ադրբեջանի տնտեսական կացության մասինե, սակայն նոր պաշտոնը նրա վրա մեծ պատասխանատվություն Է դնում: «Ես կջանամ արդարացնել ինձ ցույց տված վստահությունըե,- ասել Է նա: Նա նաև հայտարարել Է, թե իր համար միևնույն Է, թե իր նշանակումն ինչպես կընկալվի կողքից: «Գլխավորը ինձ հանձնավորված պարտականությունների վրա կենտրոնանալն Էե,- նշել Է նա: Վարչապետը նաև հաղորդել Է, որ մտադիր Է հեռաձայնել Թուրքիայում բուժվող իր հորը՝ Հեյդար Ալիևին և նրան հաղորդել նորությունը: Ի.Ալիևի ասելով, նախագահի վիճակը նորմալ Է և նա շուտով մտադիր Է վերադառնալ հայրենիք: Նշանակվելով վարչապետի պաշտոնում, Իլհամ Ալիևը դարձավ նախագահից հետո երկրորդ դեմքը պետության մեջ: Մինչդեռ մինչև այժմ պաշտոնապես չի հայտարարված վարչապետ Արթուր Ռասի- զադեի պաշտոնաթողության մասին:

Հայերեն

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել