Ադրբեջանի վարչապետ Իլհամ Ալիևը ժամանել Է Քլիվլենդ

1 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի վարչապետ Իլհամ Ալիևը երեկ ժամանել Է ԱՄՆ-ի Քլիվլենդ քաղաք, որտեղ բուժվում Է նրա հայրը՝ հանրապետության նախագահ Հեյդար Ալիևը: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին հաղորդել են Վաշինգտոնում ադրբեջանական դեսպանությունում: Այնտեղ հաստատել են, որ Իլհամ Ալիևը Օհայոյի նահանգի Քլիվլենդի կլինիկայում այցելել Է հորը՝ Հեյդար Ալիևին: Ադրբեջանի դեսպանությունում առայժմ տեղեկություններ չունեն ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում Բուշի վարչակազմի ներկայացուցիչների հետ Իլհամ Ալիևի հնարավոր շփումների մասին: ԱՄՆ-ի պետդեպարտամենտում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին հաստատել են, որ Քլիվլենդից ադրբեջանական կառավարության ղեկավարը մեկնելու Է Վաշինգտոն, որտեղ նա մի շարք աշխատանքային հանդիպումներ Է ունենալու:

Հայերեն

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին