Թուրքիան Իլհամ Ալիևին հրավիրում Է այցով ժամանել Անկարա, որը հավանաբար տեղի կունենա Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո

1 րոպեի ընթերցում

ԱՆԿԱՐԱ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը վերջերս Ադրբեջանի Նախարարների կաբինետի ղեկավար նշանակված Իլհամ Ալիևին պաշտոնական այցով հրավիրել Է Թուրքիա: Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին հաղորդել Է Անկարայում ադրբեջանական դեսպանության մամլո կցորդ Էթիբար Մամեդովը, Անկարա այցելելու բանավոր հրավերը Էրդողանն արել Է Ի.Ալիևի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ, որը տեղի Է ունեցել նրա վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո: Իլհամ Ալիևի Թուրքիա ձեռնարկելիք այցի ժամկետը, ասել Է մամլո կցորդը, համաձայնեցվելու Է դիվանագիտական ուղիներով: Ավելի շուտ, նշել Է դիվանագետը, այն կիրականանա ադրբեջանական պետության ղեկավարի ընտրություններից անմիջապես հետո, որոնք նշանակված են հոկտեմբերին: Ներկայումս Իլհամ Ալիևը գտնվում Է արձակուրդում Ադրբեջանի նախագահի պաշտոնի համար իր թեկնածության առաջադրման կապակցությամբ: Երկրի վարչապետի պարտականությունները ժամանակավորապես կատարում Է փոխվարչապետ Արթուր Ռասի-զադեն:

Հայերեն

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին