Ալեքսանդր Լուկաշենկոն անհրաժեշտ է համարում արդյունաբերության եւ էներգետիկայի բնագավառում Ադրբեջանի հետ մի շարք խոշոր համատեղ նախագծերի

2 րոպեի ընթերցում

ՄԻՆՍԿ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անհրաժեշտ է համարում արդյունաբերության եւ էներգետիկայի բնագավառում Ադրբեջանի հետ մի շարք խոշոր համատեղ նախագծերի իրացումը: «Երկրները համագործակցության մեծ հեռանկարներ ունեն նավթի ու գազի ոլորտումե,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ընդլայնված կազմով կայացած հանդիպմանը: Նա նշել է, որ Ադրբեջանում նավթի ու գազի խոշոր հանքավայրերի, իսկ Բելառուսում ժամանակակից հզոր նավթաքիմիական համալիրի առկայությունը «այն հիմքն են, որի վրա կարող են փոխշահավետ զարգանալ հարաբերությունները էներգետիկայի բնագավառումե: Բելառուսական կողմը շահագրգռված է հանրապետության տարածքով մղվող նավթի, այդ թվում՝ կասպիական, ծավալներն ավելացնելու հարցում, նշել է Բելառուսի նախագահը: «Պատրաստ ենք խոշովակաշարային տրանսպորտի ենթակառուցվածք տրամադրել կասպիական նավթը Մերձբալթիկա ու Լեհաստան տարանցման համարե,-ասել է նա: «Մենք նաեւ հնարավորություններ ունենք հանքավայրերի մշակման, նավթի ու գազի արդյունահանման համատեղ նախագծեր իրացնելու համարե,-ավելացրել է բելառուսական պետության ղեկավարը: Լուկաշենկոն ընդգծել է, որ երեքշաբթի օրը կայացած բանակցությունների ընթացքում Իլհամ Ալիեւն աջակցություն է ստացել այդ հարցերում:

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները