ՄԻՆՍԿ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր
Լուկաշենկոն անհրաժեշտ է համարում արդյունաբերության եւ էներգետիկայի
բնագավառում Ադրբեջանի հետ մի շարք խոշոր համատեղ նախագծերի իրացումը:
«Երկրները համագործակցության մեծ հեռանկարներ ունեն նավթի ու գազի ոլորտումե,-
ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ընդլայնված
կազմով կայացած հանդիպմանը:
Նա նշել է, որ Ադրբեջանում նավթի ու գազի խոշոր հանքավայրերի, իսկ
Բելառուսում ժամանակակից հզոր նավթաքիմիական համալիրի առկայությունը «այն
հիմքն են, որի վրա կարող են փոխշահավետ զարգանալ հարաբերությունները
էներգետիկայի բնագավառումե:
Բելառուսական կողմը շահագրգռված է հանրապետության տարածքով մղվող նավթի,
այդ թվում՝ կասպիական, ծավալներն ավելացնելու հարցում, նշել է Բելառուսի
նախագահը: «Պատրաստ ենք խոշովակաշարային տրանսպորտի ենթակառուցվածք տրամադրել
կասպիական նավթը Մերձբալթիկա ու Լեհաստան տարանցման համարե,-ասել է նա: «Մենք
նաեւ հնարավորություններ ունենք հանքավայրերի մշակման, նավթի ու գազի
արդյունահանման համատեղ նախագծեր իրացնելու համարե,-ավելացրել է բելառուսական
պետության ղեկավարը: Լուկաշենկոն ընդգծել է, որ երեքշաբթի օրը կայացած
բանակցությունների ընթացքում Իլհամ Ալիեւն աջակցություն է ստացել այդ
հարցերում: