Ալեքսանդր Լուկաշենկոն խնդիր է դրել բելառուսական «Հորիզոնե հեռուստացույցների համար յուրացնել սպառման նոր շուկաներ

1 րոպեի ընթերցում

ՄԻՆՍԿ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Լուկաշենկոն խնդիր է դրել բելառուսական «Հորիզոնե հեռուստացույցների համար յուրացնել սպառման նոր շուկաներ` այսօր հայտարարելով, որ թույլ չի տա ձեռնարկությունն էժան վաճառել օտարերկրյա կապիտալին: «Ես չնչին գնով ոչ ոքի չեմ վաճառել եւ չեմ վաճառի դա,- հայտարարել է նախագահը` ծանոթանալով գործարանի հավաքման հոսքագծին:- Ինձ համոզել էին, որ «Հորիզոնըե պետք է վաճառել «Պանասոնիկինե, «Սոնիինե: Ճիշտ է նրանք այստեղ կգային, բայց կարտադրեին ոչ թե «Հորիզոնե, այլ իրենց հեռուստացույցը: Եվ շահույթն այնտեղ կգնար: «Հորիզոնե հեռուստացույցների պահանջարկը մեծանում է ԱՊՀ-ում եւ Արեւմուտքումե,- բանվորներին վստահեցրել է նախագահը: Ըստ նրա` Բելառուսը ներկայումս պատկանում է այն եվրոպական երկրների թվին, որտեղ հեռուստացույցների արտադրությունն աճում է. 2004 թվականին «Հորիզոնիե վաճառքի ծավալը կազմել է 800 հազար, 2005 թվականին կկազմի 1 մլն, իսկ 2010-ին` 3 մլն:

Հայերեն