ՄԻՆՍԿ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Լուկաշենկոն խնդիր է դրել
բելառուսական «Հորիզոնե հեռուստացույցների համար յուրացնել սպառման նոր
շուկաներ` այսօր հայտարարելով, որ թույլ չի տա ձեռնարկությունն էժան վաճառել
օտարերկրյա կապիտալին:
«Ես չնչին գնով ոչ ոքի չեմ վաճառել եւ չեմ վաճառի դա,- հայտարարել է
նախագահը` ծանոթանալով գործարանի հավաքման հոսքագծին:- Ինձ համոզել էին, որ
«Հորիզոնըե պետք է վաճառել «Պանասոնիկինե, «Սոնիինե: Ճիշտ է նրանք այստեղ
կգային, բայց կարտադրեին ոչ թե «Հորիզոնե, այլ իրենց հեռուստացույցը: Եվ
շահույթն այնտեղ կգնար: «Հորիզոնե հեռուստացույցների պահանջարկը մեծանում է
ԱՊՀ-ում եւ Արեւմուտքումե,- բանվորներին վստահեցրել է նախագահը: Ըստ նրա`
Բելառուսը ներկայումս պատկանում է այն եվրոպական երկրների թվին, որտեղ
հեռուստացույցների արտադրությունն աճում է. 2004 թվականին «Հորիզոնիե վաճառքի
ծավալը կազմել է 800 հազար, 2005 թվականին կկազմի 1 մլն, իսկ 2010-ին` 3 մլն: