Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Սիրելի պրն Ս. Սարգսյան, անհուն ուրախությամբ ողջունում ենք Ձեր նշանակումը` որպես Հայաստանի Հանրապետութեան վարչապետ:Մենք անձամբ ծանոթ ենք Ձեզ եւ Ձեր մեջ տեսել ենք Հայաստանի Հանրապետության ու մեր ժողովրդին նվիրյալ անձի: Արդարեւ, Դուք աշխատունակ ոգով եւ ծրագրված ու հետեւողական կերպով կատարեցիք Ձեզ հանձնված պետական բոլոր պարտավորությունները: Վստահ ենք, որ նույն նախանձախնդրությամբ ու նվիրումով պիտի կատարեք Ձեզ վստահված այս նոր առաքելությունը՝ համագործակցելով ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այս առթիվ վստահեցնում ենք Ձեզ, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը պիտի շարունակի իր անսակարկ ու ամբողջական զորակցությունը Հայաստանի պետությանը՝ հօգուտ մեր հայրենիքի ու հայրենի ժողովուրդի: Աղոթում ենք առ Ամենաբարին Աստված, որ Ձեզ շնորհի քաջառողջություն եւ վերանորոգ կամք՝ ծառայելու Հայաստանի Հանրապետության ու առավել եւս ամրացնելու նրա դիրքը միջազգային մակարդակի վրաե:

Հայերեն

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով

Անահիտ Մանասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն է ստացել ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա մի շարք հարձակումների մասին

Անահիտ Մանասյանն այցելել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջը

Այսօրվա Հայաստանը մեր քրիստոնեական էության արտահայտությունն է. վարչապետը մասնակցեց «Աղոթքի նախաճաշ 2026» ֆորումի առավոտյան միջոցառմանը

Հոկտեմբերի 5-6-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի յոթ գյուղի ջրամատակարարումը

Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի գործընկերների հետ

Քրեական և համայնքային ոստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդուն

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Մեկնարկել է «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը