Ալեքսանդր Լուկաշենկո. «ՀԱՊԿ-ի շրջանակներում ռազմաքաղաքական համագործակցությունը զարգացման դրական միտում ունիե

3 րոպեի ընթերցում

ՄԻՆՍԿ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին երկու տարիներին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում ամրապնդվել են դրական միտումները ռազմաքաղաքական համագործակցության զարգացման բնագավառում, կազմակերպությունը հարմարվում է ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով ԱՊՀ-ի տարածքի բազմակողմ ինտեգրացիոն միավորումներում հանրապետության քաղաքականության հարցերին նվիրված խորհրդակցությունում: «Բելառուսի շուրջ ստեղծված բարդ իրադրության պայմաններում ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցությունը դառնում է ազգային անվտանգության ապահովման գլխավոր գործիքներից մեկըե,-ընդգծել է Լուկաշենկոն: «Ցավոք, տարածաշրջանային ինտեգրացիոն կազմակերպություններում եւս մնում են մի շարք հիմնախնդիրներ, եւ դրանք պետք է լուծել՝ այդ կազմակերպությունները դուրս բերելով ճգնաժամից: Եվրասիական տնտեսական հանրակցությունում լրացուցիչ միջոցներ են անհրաժեշտ ընդհանուր մաքսային սակագնի ձեւավորման համար: Լուրջ խոսակցություն է հասունանում Ռուսաստանի տարածքով էլեկտրաէներգիայի եւ ածխաջրածինների փոխադրման հարցի շուրջ: Մենք մոտեցել ենք մի փուլի, երբ հարկավոր է դիվերսիýիկացնել այդ տեսակի էներգակիրների մատակարարումներըե,-ասել է պետության ղեկավարը: Կարեւոր հարցերի թվում Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է երկաթուղային փոխադրումները: Ինչպես ընդգծել է նախագահը, «ռուսաստանյան տարանցման սակագնի բարձր մակարդակը շատ դեպքերում մեր արտադրանքը վերածում է անմրցունակ ապրանքիե: «Հարկավոր է ապացուցել մեր գործընկերներին, որ ԵվրԱսՏՀ-ի բոլոր պետությունների, ներառյալ Ռուսաստանի շահերից է բխում միասնական երկաթուղային սակագնի սահմանման գնային քաղաքականության ձեւավորումը, որը տարանցումը տնտեսապես շահավետ կդարձնիե,-ասել է նա: Անդրադառնալով ՀԱՊԿ-ի գործունեությանը՝ պետության ղեկավարը նշել է. «Չնայած ակնհայտ առաջընթացին, ՀԱՊԿ-ն եւս ոչ լիովին է համապատասխանում անվտանգության արդյունավետ կազմակերպման չափանիշներին, տեղապտույտ է տալիս արտաքին քաղաքականության փոխհամաձայնեցման մեխանիզմը. առանձին անդամ պետություններ առանց ՀԱՊԿ-ի գծով իրենց գործընկերների հետ խորհրդատվություններ անցկացնելու որոշումներ են ընդունում իրենց տարածքում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զինված ուժեր տեղաբաշխելու մասինե:

Հայերեն

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում